ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ցավակցական

18.09.2018

Խոր վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մկրտչի Սիրունյանը:

Ալբերտ Սիրունյանը ոչ միայն բազմավաստակ գիտնական էր և գիտության կազմակերպիչ, այլև` ընդգծված անհատականություն, մեծահոգի ու սրտացավ մարդ: Նա հեղինակ էր բազմաթիվ աշխատությունների, մենագրությունների և միջազգայնորեն ճանաչված գիտական աշխատանքների, ղեկավար էր բազմաթիվ ատենախոսությունների: Խոր, բազմակողմանի գիտելիքների և մարդկային բարձր հատկանիշների շնորհիվ Սիրունյանը վայելում էր գիտական հասարակության հարգանքն ու սերը, մարդկայնության ու բարյացկամության օրինակ էր հանդիսանում երիտասարդների համար:

Գիտության կոմիտեն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում կյանքից հեռացած Ալբերտ Սիրունյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին, բոլոր գործընկերներին ու նրանց հետ կիսում անդառնալի կորստի վիշտը:

Ալբերտ Սիրունյանի հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում:

 

Գիտության կոմիտե