ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

01.03.2018

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն և Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեն, նպատակ ունենալով նպաստել կիրառական հետազոտությունների ոլորտում երկկողմ համագործակցության զարգացմանը, հայտարարում են կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ – ԲՀ ԳՏՊԿ - 2018» ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթը նախատեսված է գիտական և գիտատեխնիկական գործունեության «Բնական գիտություններ», «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա» բնագավառներին համապատասխանող նախագծերի համար:

Հայտերն ընդունվում են 2018 թ. մարտի 1-ից մինչև 2018 թ. ապրիլի 16-ը ներառյալ:

Մրցույթի մասնակցության հայտն անհրաժեշտ է Գիտության պետական կոմիտե ներկայացնել խմբի հայաստանյան կողմի ղեկավարի գրավոր դիմումով ՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00 - 13:00 և 14:00 - 17:00, ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ, 803 սենյակ:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 210 140 (+105) հեռախոսահամարով:

 

Մրցույթի հրավերի փաթեթը