ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մրցույթի արդյունքները հայտնի են

29.01.2019

ՀՀ  ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահի 2019 թ. հունվարի 29-ի N 07-Ա/Ք հրամանով հաստատվել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը:

Մրցույթով ընտրված երկու գիտական թեմաների ֆինանսավորումը կսկսվի 2019 թվականի մարտից: