ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ հրատարակումներ » Տեղեկատվական տեխնոլոգիաները տարրական դպրոցում։ Ուսումնամեթոդական ձեռնարկ մանկավարժների և ծնողների համար

Ա. Թոփուզյան, Ջ. Գյուլամիրյան, Ս. Ասատրյան, Լ. Պողոսյան, Լ. Անտոնյան, Մ. Ղազարյան

Երևան, «Մանկավարժ» հրատարակչություն, 2018, 167 էջ

Ուսումնական ձեռնարկում հրատարակված է երեխաների՝ համակարգչային կախվածության բացահայտման ուղղությամբ մանկավարժների, ծնողների և երեխաների հետ անցկացված ուսումնասիրությունների վերլուծությունը, որի արդյունքում մշակվել են համացանցային կախվածության բնութագրիչները և դրա ախտորոշման թեստը՝ հայ ընտանիքի առանձնահատկությունների հաշվառմամբ։ Սահմանվել են երեխայի համակարգային և խաղային կախվածության կանխարգելման և կարգավորման սոցիալ-մանկավարժական պայմանները։ Տրված են դպրոցում ՏՀՏ-ի մանկավարժականացման գործընթացի համակարգման, կառավարման մոդելը, համակարգչային կախվածության կանխարգելմանն ուղղված օրինակելի դասեր, ծնողական ժողովների անցկացման սցենարներ: Ուսումնամեթոդական ձեռնարկում տեղ են գտել նաև ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ գիտական հոդվածներ:

Ուսումնամեթոդական ձեռնարկը հասցեագրված է կրթության կազմակերպիչներին, տարրական դպրոցի ուսուցիչներին, ծնողներին, մանկավարժական բուհերի ուսանողներին, մեթոդիստներին, հիմնախնդրով հետաքրքրվող բոլոր անձանց:

Այն կարող է օգտակար լինել դպրոցում և բուհում ինֆորմատիկա առարկան դասավանդող ներկա և ապագա ուսուցիչներին, դպրոցի հոգեբանին, սոցիալական մանկավարժին։