ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Լրատվամիջոցները՝ մեր մասին

19.01.2010

2009 թվականի ընթացքում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից գրանցվել է կոմիտեի գործունեությանը վերաբերող 138 հրապարակում, այդ թվում՝ 14 հարցազրույց կոմիտեի նախագահի հետ: Ավելի քան 80 տեղեկատվական նյութ է հրապարակվել մամուլի ասուլիսների արդյունքում, շուրջ 3 տասնյակ լուր՝ կոմիտեում անցկացված միջոցառումների (գիտության ոլորտի զարգացման ռազմավարության քննարկում, պայմանագրերի կնքման արարողություններ, սեմինարներ, դրամաշնորհների հանձնման արարողություններ եւ այլն) վերաբերյալ:

 

Կարեւորելով գիտության ոլորտի զարգացման ռազմավարության հանրային քննարկման նշանակությունը՝ հոկտեմբերի 31-ին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում տպագրվել է ՀՀ գիտության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը:

 

Կոմիտեի կողմից պատրաստվել եւ հրապարակվել են նաեւ տեղեկատվական բնույթի հոդվածներ, որոնցում կարեւորվել են երիտասարդ գիտնականների, գիտական աստիճանաշնորհման խնդիրները (,,Ситуация в науке принципиально изменится'' (,,Голос Армении'', 07.11.2009), ,,Сегодня наука нужна, как никогда раньше" (,,Республика Армения", 30.09.2009 թ.), «Երիտասարդներին դեպի գիտություն՝պետական աջակցությամբ» («Հայաստանի Հանրապետություն», 20.10.2009)):

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից մշտապես իրականացվող մամուլի տեսության վերլուծության արդյունքում պարզվել է, որ կոմիտեի գործունեությանը և ընդհանրապես գիտության ոլորտում առկա հիմնախնդիրներին առավել հաճախ անդրադառնում են ,,Голос Армении’’, “Республика Армения” թերթերը, ,,Panorama.am”, “Aysor.am” ինտերնետային լրատվամիջոցները:

 

Կոմիտեն խիստ կարեւորում է ԶԼՄ-ների դերը «պետություն- հասարակություն» կապն ապահովելու գործում եւ շնորհակալություն է հայտնում բոլոր լրատվամիջոցներին՝ ակտիվորեն արձագանքելու եւ ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար:

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին