ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

2019-ին կոմիտեն կֆինանսավորի երիտասարդ գիտնականների 7 դպրոց

18.12.2018

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահի 2018 թ. դեկտեմբերի 17-ի N 59-Ա/Ք հրամանով  հաստատվել է  ՀՀ 2019 թ. պետական բյուջեից ֆինանսավորվելիք երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկը:

Գալիք տարում կոմիտեն կֆինանսավորի երիտասարդ գիտնականների 7 դպրոց:

 

Ուշադրություն

Ցանկում ընդգրկված երիտասարդ գիտնականների դպրոցներ կազմակերպող կազմակերպություններին խնդրում ենք միջոցառումից առնվազն մեկ ամիս առաջ կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին ներկայացնել միջոցառման անցկացման և մասնակցության պայմանների վերաբերյալ հայտարարություն` հայերեն, անգլերեն և ռուսերեն տարբերակներով, իսկ միջոցառումից հետո` եռօրյա ժամկետում` լուր միջոցառման կայացման մասին:

Նշված տեղեկությունները կհրապարակվեն Կոմիտեի կայքում`միջոցառմանը ավելի շատ մասնակիցներ ներգրավելու նպատակով: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի էլեկտրոնային հասցեն է` pr.scs@scs.am: