ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության պետական կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

12.05.2017

ՀՀ  կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամը հայտարարում են գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - ՀՀՌՀ - 2018» մրցույթ:

Մրցույթին մասնակցելու հայտերը լրացվում և ներկայացվում են գիտության պետական կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (grants.scs.am)՝ 2017 թ. մայիսի 22-ից մինչև հուլիսի 18-ը ժամը 18:00 ներառյալ:

Հայտին կից պահանջվող փաստաթղթերը Կոմիտե են ներկայացվում առձեռն՝ մինչև 2017 թ. հուլիսի 25-ը ներառյալ` աշխատանքային օրերին ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունից՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ 210 140 (115) կամ 210 140 (108):

 

Մրցույթի հրավերի փաթեթը