ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի շնորհավորանքը ապրիլի 7-ի առթիվ

07.04.2018

Սիրելի կանայք, 

Շնորհավորում եմ ապրիլի 7-ի` մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:

Ձեր անսահման սիրո, նվիրվածության ու իմաստության շնորհիվ է, որ ամուր է հայ ընտանիքը: Ձեր դերն անփոխարինելի է ոչ միայն սերունդների կրթության և ազգային արժեքների ոգով դաստիարակության, այլև` մեր երկրի գիտական և հասարակական ոլորտների զարգացման գործում: 

Մաղթում եմ բոլորիդ ընտանեկան սեր ու ջերմություն, առողջություն ու բարձր տրամադրություն, ինչպես նաև` ձեր գիտելիքներն ու հմտությունները մեր երկրի զարգացման ու բարգավաճման գործում ներդնելու հնարավորություն։

 

  ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ`

Սամվել Հարությունյան