ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

21.11.2016

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն  և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը, 2016 թ. հուլիսի 20-ին ստորագրված «Համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրերի իրականացման մասին»  փոխըմբռնման հուշագրի շրջանակներում հայտարարում են ակադեմիական և գիտական շարժունության միջազգային ՄՐՑՈՒՅԹ` գիտական և գիտատեխնիկական գործունեության հետևյալ մասնագիտություններով.

  • Ֆիզիկա և աստղագիտություն,
  • Կյանքի մասին գիտություններ,
  • Երկրի մասին գիտություններ,
  • Հումանիտար և հասարակական գիտություններ,
  • Հնագիտություն և հնէաբանություն,
  • Քաղաքաշինություն:

Մրցույթին մասնակցելու հայտը ներկայացվում է առցանց և թղթային տարբերակով: Առցանց հայտը ներկայացվում է https://formulaires.auf.org/ հղումով։ Հայտի թղթային տարբերակն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե, աշխատանքային օրերին, ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ):

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2016 թվականի դեկտեմբերի 12-ը, ժամը 17:00:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչության միջազգային համագործակցության բաժնում` աշխատանքային օրերին, ժամը 14:00 - 17:00 (հեռախոս՝  21-01-40 (115)):

 

Մրցույթի հրավերի փաթեթը

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության

նախարարության գիտության պետական կոմիտե