ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

«ՀՀ ԿԳՆ ԳՊԿ – ԳԿՀԴՆ - 2016» մրցույթի արդյունքները հայտնի են

22.03.2017

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի 2017 թ. մարտի 21-ի N 13-Ա հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության կողմից անցկացված համատեղ նախագծերի աջակցության  «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ – ԳԿՀԴՆ - 2016» միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկը: