ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Ուշադրություն

13.05.2019

Ինչպես արդեն հայտարարվել է, գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման ցուցանիշների որոշման մեթոդաբանությունը մշակելու նպատակով ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեում ստեղծվելու է աշխատանքային խումբ: Վերջնաժամկետի ավարտին խմբում ընդգրկվելու ցանկություն է հայտնել 104 անձ:

Մայիսի 14-ին, ժամը 16.00-ին Գիտության  կոմիտեում տեղի կունենա հանդիպում աշխատանքային խմբում ընդգրկվելու համար դիմած անձանց հետ  (հասցե` Օրբելի եղբայրների 22, 1-ին հարկ):