ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ հրատարակումներ » Սև գիրք. նշանավոր օտարերկրացիները թուրքական ոճիրների և Հայոց Ցեղասպանության մասին

Հեղինակ՝ Ալբերտ Իսոյան

Հայագիտակ, 2014 թ., Երևան, 720 էջ

«Սև գիրք» նյութերի ժողովածուն ներկայացնում է 1894-1923թթ.հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական իրադարձությունների վերաբերյալ նշանավոր օտարերկրացի դիվանագետների, պետական-քաղաքական գործիչների, գրողների, պատմաբանների զեկուցագրերը, ելույթները, հոդվածները թուրքական ոճիրների և հայոց ցեղասպանության մասին:

Գիրքն ունի չորս բաժին` թուրքական կոտորածների բնութագիրը, 1894-1896, 1909-ի կոտորածները, Հայոց մեծ եղեռնը, ետեղեռնյան շրջան:

Բոլոր հեղինակները ներկայացվում են կենսագրությամբ, լուսանկարով, հայկական հարցի հետ ունեցած առնչություններով և համառոտ մատենագիտությամբ: Ժողովածուն ունի տեղեկատու ցանկեր և մատենագիտություն: