ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Ֆոտոնիկան և միկրո և նանո-կառուցվածքային նյութերը

29.06.2011

Հունիսի 28-ին Երեւանում մեկնարկեց 3-օրյա գիտաժողով՝ «Ֆոտոնիկան և միկրո և նանո-կառուցքավորված նյութերը» թեմայով: Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ  Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) ֆինանսական աջակցությամբ,  ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի  եւ Ամերիկայի օպտիկական ընկերության  (OSA) հայկական ուսանողական մասնաճյուղի կողմից: Գիտաժողովին մասնակցում են 9 երկրների գիտնականներ:

 

Հունիսի 28-ին Երեւանի  «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած  գիտաժողովի բացմանը մասնակցել են նաեւ Գիտության պետական կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ Լ. Մարդոյանը եւ գիտական քաղաքականության վարչության պետ Վ. Սահակյանը:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին