ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

Տեղի կունանա «Համշենը հայկական ձեռագրերում» գրքի շնորհանդեսը

14.03.2019

Մարտի 18-ին, ժամը 13-ին ԵՊՀ Եղիշե Չարենցի անվան դահլիճում տեղի կունենա ԵՊՀ թուրքագիտության ամբոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար Լուսինե Սահակյանի «Համշենը հայկական ձեռագրերում» մենագրության շնորհանդեսը։

Ուսումնասիրությունը կատարվել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտին տրված միջոցներով։

Մենագրության մեջ առաջին անգամ ի մի են բերվել XV-XVII դդ. Համշենում ընդօրինակված քսան ձեռագիր մատյաններ, որոնք պահվում են Մատենադարանում, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանության, Երուսաղեմի հայոց պատրիարքարանի ձեռագրատներում, Լոնդոնի Բրիտականական թանգարանի և Ֆիլադելֆիայի «Ազատ» գրադարաններում։ Հեղինակը պատմաբանասիրական քննության է ենթարկել ձեռագրերում համշենցի գրիչների թողած հիշատակարանները, որոնք բացառիկ և արժեքավոր տեղեկություններ են հայտնում հայոց Համշեն գավառի պատմության, իշխանության, ժողովրդագրության, տեղանունների և անձնանունների, ժողովրդական հավատալիքների, լեզվավիճակի, բնակչության զբաղմունքի վերաբերյալ։ Գրքում տեղ են գտել գունավոր լուսապատճեններ՝ ձեռագրերի համապատասխան էջերից և նկարներ՝ Համշենի բնաշխարհից։

Շնորհանդեսի վերջում տեղի կունենա բացառիկ համերգ, որի ժամանակ կհնչեն Համշենի երգեր ու պարեր` արտերկրից ժամանած համշենցի հայտնի երգիչների և հայաստանցի արվետի գործիչների կատարմամբ։ Մուտքն ազատ է։