ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

10.10.2016

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը և Ռուսաստանի Դաշնության «Հարավային դաշնային համալսարան» բարձրագույն կրթության դաշնային պետական ինքնավար կրթական հաստատությունը, 2016 թ. ապրիլի 13-ին կնքված «Գիտատեխնիկական ու նորարարության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում հայտարարում են գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ – ԵՊՀ – ՌԴ ՀԴՀ – 2016» ՄՐՑՈՒՅԹ` գիտական և գիտատեխնիկական գործունեության հետևյալ մասնագիտություններով.

1. մաթեմատիկա,

2. ֆիզիկա,

3. քիմիա,

4. կենսաբանություն,

5. պատմություն:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե, աշխատանքային օրերին, ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ)՝  մինչև 2016 թվականի նոյեմբերի 25-ը ներառյալ:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչության միջազգային համագործակցության բաժնում` աշխատանքային օրերին, ժամը 14:00 - 17:00 (հեռախոսներ՝ 21-01-40 (119), 21-01-40 (115)):

 

Մրցույթի հրավերի փաթեթը

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության

նախարարության գիտության պետական կոմիտե