ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

26.12.2017

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով` գրանցվելով ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգում (https://grants.scs.am 2017 թ. դեկտեմբերի 28-ից մինչև 2018 թ. փետրվարի 28-ը ներառյալ (Երևանի ժամանակով մինչև ժամը 18:00):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 - 17:00 (հեռախոսներ՝ 21-01-40 (113), 21-01-40 (116), 21-01-40 (108)):

Մրցույթի հրավերի փաթեթը