ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Փոքրիկ գրադարան՝ գիտության պետական կոմիտեում

15.02.2010

2009 թվականից Գիտության պետական կոմիտեում բացվեց   գրադարան: Նախաձեռնության նպատակն էր միավորել կոմիտեում առկա գիտության ոլորտին առնչվող տեղեկատվական նյութերը եւ դրանք հասանելի դարձնել գիտական գործունեությամբ զբաղվողներին:

 

Այստեղ հնարավոր է գտնել գիտության ոլորտին առնչվող ամենատարբեր նյութեր՝ գիտական գրականությունից մինչեւ միջազգային գիտաժողովների, սեմինարների օրակարգեր: Տեղեկատվության մի մասն էլեկտրոնային տարբերակով է, քանի որ դուրս է բերվել ինտերնետից: Ի դեպ, գիտաշխատողներին եւ ասպիրանտներին գրադարանում անվճար կտրամադրվի նաեւ ինտերնետ կապ՝ գիտության վերջին նորությունները, ինչպես նաեւ հայտարարվող մրցույթների եւ կայանալիք միջոցառումների վերաբերյալ տեղեկություններ գտնելու նպատակով:

 

Գրադարան հիմնելով՝ կոմիտեում հույս ունեն, որ փոքր-ինչ կօգնեն հայ գիտաշխատողներին եւ ասպիրանտներին՝ արդի գիտական աշխարհին վերաբերող տեղեկատվության պակասը լրացնելու եւ ժամանակակից գործընթացներին ինտեգրվելու գործում:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության  հետ կապերի բաժին