ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

Ի գիտություն

11.02.2019

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամից (FAST) տեղեկացնում են, որ հիմնադրամի կողմից ստեղծված Հեռանկարային լուծումների կենտրոնում (ASCENT) մեկնարկում է ծրագրի նոր փուլ, որը ներառելու է կենսագիտության ոլորտը, մասնավորապես մոլեկուլային կենսաբանություն, մանրէաբանություն, կենսաքիմիա, կենսատեխնոլոգիա, հաշվողական կենսաբանություն, դեղագիտություն և բժշկական կենսաբանություն:

 

Կենտրոնում առկա են թափուր աշխատատեղեր ավագ հետազոտողի և հետազոտողի համար, ովքեր կատարելու են մեծածավալ հետազոտություններ կենսագիտության ոլորտում և ստեղծելու են նորարարական լուծումներ առևտրայնացվող գաղափարների մշակման համար:

 

Ընտրված հայտատուներն այս տարվա հունիսից միանալու են Ֆլեգշիփ Փիոնիրինգի թիմին` 24-շաբաթյա ուսումնական ծրագրի շրջանակներում, որը տեղի կունենա Ֆլեգշիփ Փիոնիրինգի գրասենյակում՝ Քեմբրիջ, ԱՄՆ:

 

Ավելին իմանալու համար` https://fast.foundation/#/advanced-solutions-center

 

Վերջնաժամկետը՝ մարտի 10: