ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ուշադրություն

06.04.2020

Գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի հայտարարած գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ - ՀՀՌՀ - 2020»  մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է. Գիտության կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (grants.scs.am) հայտերը կընդունվեն մինչև ս.թ. ապրիլի 30-ը, ժամը 18:00 ներառյալ, իսկ հայտին կից առձեռն պահանջվող փաստաթղթերը Գիտության կոմիտե կարելի է ներկայացնել մինչև ս.թ. մայիսի 15-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ) կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22):