ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

Բաց դռների օր «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում (2018 թ. հուլիսի 18)

04.07.2018

 ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի (http://candle.am/) հետ համատեղ 2018 թ. հուլիսի 18-ին կազմակերպում է բաց դռների օր: Առաջին անգամ հանրության բոլոր շերտերի համար բաց են լինելու «ՔԵՆԴԼ» ինստիտուտի ռադիոֆիզիկայի, լազերային տեխնիկայի, մագնիսական չափումների, գերբարձր վակուումային տեխնիկայի, դիֆուզիոն եռակցման և զոդման, նորագույն նյութերի և միկրոսարքերի, փորձարարական կենսաբանության հետազոտական լաբորատորիաները: Այցելուները կծանոթանան «ՔԵՆԴԼ» ինստիտուտի ստեղծման պատմությանը, ընթացիկ հետազոտական աշխատանքներին, ԱՐԵԱԼ արագացուցչային համալիրի զարգացման և միջազգային համագործակցության հեռանկարներին:

Սիրով հրավիրում ենք աշակերտներին, ուսանողներին, գիտնականներին, ճարտարագետներին, բոլոր այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են Հայաստանում գիտության արդի վիճակով և զարգացման հեռանկարներով, մասնակցել այս միջոցառմանը:  

«Քենդլ» ինստիտուտի հասցեն է՝  ք. Երևան, Հր. Աճառյան 31: Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 010 62 98 06:

Մանրամասներ և միջոցառման օրակարգ