ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

ՀՀ կառավարության նիստում

20.12.2018

Դեկտեմբերի 20-ի ՀՀ կառավարության նիստում կքննարկվի  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի N 861-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը:

Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և մրցանակի թեկնածուի ընտրության հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելու և գումար հատկացնելու մասին» N 861-Ն որոշումը: