ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե


Կա՞, արդյոք, գիտության բնագավառում համագործակցություն՝ ՀՀ և ԱՀ կառավարությունների միջև:

Պատասխան- 2009 թվականի նոյեմբերի 15-ին կնքվել է գիտատեխնիկական ոլորտում համագործակցության մասին պայմանագիր ՀՀ գիտության պետական կոմիտեի և ԼՂՀ կրթության և գիտության նախարարության միջև:

Պայմանագրով նախատեսվում է բնագիտական, տեխնիկական և հումանիտար գիտությունների բնագավառներում իրականացնել համատեղ աշխատանքներ, համատեղ ֆինանսավորել անկախ փորձաքննության արդյունքների հիման վրա մրցութային հիմունքներով ընտրված գիտական հետազոտությունների նախագծեր, աջակցել երիտասարդ գիտնականների կողմից իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին, կադրերի վերապատրաստմանը, համատեղ անցկացնել գիտաժողովներ, դասընթացներ, սեմինարներ և գիտական այլ միջոցառումներ: