ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

ԳՊԿ պարգեւներ՝ ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի բնագավառում բեղմնավոր աշխատանքի համար

28.09.2010

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Գուլյաեւը 75-ամյա հոբելյանի կապակցությամբ պարգեւատրվել է Գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալով»՝  ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի բնագավառում բեղմնավոր աշխատանքի, ՌԴ եւ ՀՀ գիտնականների միջեւ համագործակցության նպաստմանն ուղղված մեծ ավանդի համար:

 

ԳՊԿ նախագահի մեկ այլ հրամանով՝ ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի հիմնադրման 50-ամյա հոբելյանի կապակցությամբ, հաշվի առնելով ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի բնագավառում բեղմնավոր աշխատանքը,  ինստիտուտի տնօրեն Արսեն Հախումյանը պարգեւատրվել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալով», իսկ ինստիտուտի ավագ գիտաշխատողներ  Համլետ Փիրումյանը, Կարապետ Ավագյանը եւ Մորիս Մանվելյանը՝ կոմիտեի պատվոգրով:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին