ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն

16.06.2017

ՀՀ ԱԳ նախարարությունից տեղեկացնում են, որ 2018 թ. փետրվարին Թեհրանում կայանալու է Khwarizmi միջազգային մրցանակաբաշխությունը, որը կազմակերպում է Իրանի Իսլամական Հանրապետության Գիտության, հետազոտության և տեխնոլոգիայի նախարարության Իրանի գիտության և տեխնոլոգիայի հետազոտական կազմակերպությունը: Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2017 թ. հոկտեմբերի 10-ը գրանցվել և ներկայացնել պահանջվող փաստաթղթերն առցանց՝ http://khwarizmi.ir/fakia/ էլեկտրոնային հասցեով:

Մրցանակաբաշխության անցկացման կարգի և կանոնների վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ Իրանի գիտության և տեխնոլոգիայի հետազոտական կազմակերպությունից ստացված գրությունից: