Հարությունյան Սամվել Գառնիկի
Գիտության պետական կոմիտեի նախագահ
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1955 թ. հուլիսի 19, ք. Երևան
Կրթություն
1972-1977 թթ.
Երևանի պետական համալսարան,
մասնագիտությունը` մոլեկուլային ֆիզիկա,
որակավորումը` կենսաֆիզիկոս
Գիտական աստիճան, կոչում
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Աշխատանքային գործունեություն
2007 թ.
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ
2006-2007 թթ.
ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր
2000-2006 թթ.
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան
1994-2000 թթ.
ԵՊՀ մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի վարիչ
1992-1994 թթ.
ԵՊՀ մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնին կից մակրոմոլեկուլների ֆիզիկայի ԳՀ լաբորատորիայի վարիչ
1991-1992 թթ.
ԵՊՀ մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնին կից մակրոմոլեկուլների ֆիզիկայի ԳՀ լաբորատորիայի գլխավոր գիտաշխատող
1988-1991 թթ.
Հրավիրված պրոֆեսոր Ֆլորենցիայի համալսարանում (Իտալիա)
1985-1988 թթ.
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող
1983-1985 թթ.
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող
1981-1983 թթ.
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի ավագ լաբորանտ
1977-1981 թթ.
ԵՊՀ մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի հեռակա ուսուցման ասպիրանտ, լաբորանտ
Պարգևներ
2017 թ. - Մովսես Խորենացու մեդալ
2014 թ. - ՀՀ ԶՈՒ «Վազգեն Սարգսյան» մեդալ
2009 թ. - Սերգեյ Պավլովիչ Կորոլյովի անվան մեդալ
2009 թ. - ԵՊՀ «Ոսկե մեդալ»
2009 թ. - Պրոխորովյան մրցանակ
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա