ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ հրատարակումներ » Երևանի խոսակցական լեզուն

Հեղինակներ՝ Լուսինե Ղամոյան, Մերի Սարգսյան, Անահիտ Քարտաշյան

«Մունետիկ» հրատարակչություն, 2014 թ., Երևան, 120 էջ

Աշխատանքում համաժամանակյա մեթոդով ուսումնասիրվում է Երևանի խոսակցական լեզուն, վերլուծվում են Երևանի առօրյա խոսքին հատուկ հնչյունական, բառապաշարային, քերականական, մասամբ նաև ոճական մի շարք առանձնահատկություններ, ինչպես նաև լեզվական նորմերի խախտումներ, գրական լեզվից շեղումներ և ոչ կանոնական դրսևորումներ:

Աշխատանքը կարող է օգտակար լինել ինչպես մասնագետների, սովորողների, այնպես էլ հայոց լեզվի գործառությամբ ու զարգացմամբ, նրա անաղարտ պահպանությամբ շահագրգռված մարդկանց համար:

Հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության շնորհիվ` 13YR-6B0006 « Երևանի խոսակցական լեզուն» գիտական թեմայի շրջանակներում: