ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

ՀՀ կառավարությունում

23.06.2011

Հաստատվել է «Քենդլ» նախագծի իրագործման 2011 թ. գործողությունների ծրագիր-ժամանակացույցը

Հունիսի 22-ին կառավարությունում տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանը եւ ԵՊՀ «Սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտահետազոտական կենտրոն» ԳՀԻ տնօրեն Վասիլի Ցականովը ներկայացրել են զեկույցներ  «Քենդլ» նախագծի առաջընթացի  ուղղությամբ կատարված աշխատանքների,  նախատեսված  քայլերի և  նախագծի իրականացման առաջին փուլի` լազերային բարձր հաճախականային գծային արագացուցչի («LINAC») ստեղծման աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

 

Նիստում հաստատվել է «Քենդլ» նախագծի իրագործման 2011 թ. գործողությունների ծրագիր-ժամանակացույցը, ինչպես նաեւ  քննարկվել են «Քենդլ» գիտահետազոտական ինստիտուտի կարգավիճակի հետ կապված հարցեր:

 

Տեղի է ունեցել Գիտատեխնիկական խորհրդի երրորդ նիստը

Հունիսի 22-ին կառավարությունում տեղի է ունեցել նաեւ Գիտատեխնիկական խորհրդի երրորդ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նիստում ներկայացվել է «Արիակ» փակ բաժնետիրական ընկերության ընդլայնման ծրագիրը, արծարծվել են Հայաստանում գյուղատնտեսության մեքենայացման եւ մեքենաշինության հիմնախնդիրները, օրակարգային այլ հարցեր: