ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Նախագիծը կներկայացվի կառավարության քննարկմանը

04.12.2009

Դեկտեմբերի 4-ին  ՀՀ վարչապետի հանձնարարությամբ տեղի ունեցավ Գիտության պետական կոմիտեի եւ Գիտությունների ազգային ակադեմիայի համատեղ մշակած ՀՀ գիտության ոլորտի զարգացման ռազմավարության նախագծի ամփոփիչ քննարկումը, որն անցկացվեց ակադեմիայի նիստերի դահլիճում:


Քննարկմանը մասնակցում էին  գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը, ՀՀ ԿԳՆ փոխնախարար Ա. Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը, ԳԱԱ նախագահության անդամներ, նախարարությունների եւ գիտական ու գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նախագիծը ներկայացրեց գիտության պետական կոմիտեի նախագահը՝ գիտության ոլորտի ներկա վիճակը, ոլորտում առկա հիմնախնդիրները, ձեւակերպված հեռանկարային թիրախները եւ դրանց հասնելու մարտավարությունը: Նա նշեց, որ կոմիտեում քննարկվել են կազմակերպություններից ստացված բոլոր առաջարկությունները: Դրանց մեծ մասը ներառվել է ռազմավարության նախագծում:

 

Ակադեմիայի նախագահը նշեց, որ ռազմավարության նախագիծը բազմիցս ներկայացվել է հանրության քննարկմանը, հաշվի են առնված բոլոր ընդունելի առաջարկությունները, եւ նախագիծը պատրաստ է ներկայացվելու ՀՀ կառավարություն:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին