ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայ-բելառուսական մրցույթի արդյունքները հայտնի են

18.05.2017

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի 2017 թ. մայիսի 17-ի N 27-Ա հրամանով հաստատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի կողմից անցկացված գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության  «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - ՀՀԲՀՀ - 2016» միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկը: