ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Այցելություն Ռուսաստանի Դաշնություն

14.12.2009

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահը քառօրյա այցով մեկնել էր ՌԴ՝ մասնակցելու Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) անդամ պետությունների կառավարիչների խորհրդի 50-րդ նստաշրջանին՝ որպես կոորդինացիոն կոմիտեի անդամ:


Նստաշրջանի օրակարգային հիմնական հարցերից էր ծրագրերի ֆինանսավորման վերջնական աղյուսակի հաստատումը: ՄԳՏԿ-ն հաստատեց ՌԴ-ից, Հայաստանից եւ Տաջիկստանից ներկայացված ծրագրերը՝ մոտ 3 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ: Հայաստանից ներկայացված  ծրագրերից ֆինանսավորվեցին չորսը, որոնցից մեկը կանոնավոր ծրագիր էր, իսկ երկուսը՝ գործընկերային:


Պարոն Հարությունյանը մասնակցեց նաեւ ՄԳՏԿ 15-ամյակին նվիրված հոբելյանական արարողությունը:


Այցելության ընթացքում ԳՊԿ նախագահը հանդիպեց նաեւ Մոսկվայի կառավարության գիտության եւ տեխնոլոգիաների մոսկովյան կոմիտեի գլխավոր տնօրենի տեղակալ, Մենեջմենթի միջազգային ակադեմիայի թղթակից անդամ Գեորգի Յուզբաշյանցի եւ Դեղագործական ռեակտիվների ինստիտուտի տնօրեն Հրանտ Ալահվերդովի հետ:

 

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին համագործակցության ծրագրեր, պայմանավորվածություն ձեռք բերվեց կնքել երկկողմ գործակցության պայմանագիր:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին