Գործունեություն    

Հայտարարություն

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն հրավիրում է բոլոր գիտաշխատողներին եւ ասպիրանտներին բաժանորդագրվելու եւ անվճար օգտվելու կոմիտեում բացված գրադարանի տպագիր եւ էլեկտրոնային նյութերից, ինչպես նաեւ ինտերնետային կապից:

Այդ նպատակով անհրաժեշտ է լրացնել բաժանորդագրության  թերթիկ եւ այն ուղարկել pr.scs@scs.am էլեկտրոնային հասցեով:

Գրադարանը գտնվում է Գիտության պետական կոմիտեի շենքում (հասցե՝  Օրբելի եղբայրների 22, 706 սենյակ, հեռախոս՝ 210 140+108):

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմ





 Ծրագրեր

 Մրցույթներ

 Սեմինարներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ

 Հղումներ

 Կայքի քարտեզ

 Բաժանորդագրություն

     
 


 

 

 

 

 

 

 

 

 



Դուք
184016-րդ
այցելուն եք
Լրատվություն-->


Հրատարակվել է «Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2009»-ը

Երեկ ՀՀ վարչապետը, ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը մասնակցեցին «Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2009»-ի շնորհանդեսին:

Զեկույցը պատրաստվել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի մասնավոր մրցունակ հատված» (CAPS) ծրագրի, «Վիվասել-ՄՏՍ»-ի, «Փրինթինֆո»-ի և «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունների օժանդակությամբ:

Զեկույցում գնահատվել է Հայաստանի նորարարության կատարողականը տարբեր երկրների համեմատությամբ, կարեւորվել նորարարության առանձնահատուկ դերը գիտելիքահենք տնտեսության ձեւավորման գործընթացում։ Այն նպատակ ունի օժանդակել մասնավոր եւ հանրային հատվածների միջեւ ընդգրկուն քննարկումների կայացմանը եւ արդյունավետ նորարարական ազգային համակարգի ձեւավորմանը։

ԳՊԿ նախագահն իր ելույթում բարձր է գնահատել կատարված աշխատանքը, նշելով, որ հետազոտական կենտրոնի կողմից համապարփակ վերլուծվել է այսօրվա իրավիճակը՝ մասնավորապես, կրթություն-գիտություն-ինովացիա շղթայի հստակ աշխատելու մեխանիզմները, ինչպես նաեւ հույս է հայտնել, որ զեկույցը հետագայում իրականացվելիք ծրագրերում կհանդիսանա լուրջ խթան:

 Տեղեկատվության եւ հասարակայնության
 հետ կապերի բաժին

17.09.2009 թ.    

0028, ք. Երեւան, Օրբելի 22
Հեռախոս 210 140 /109/, ֆաքս 210 140 /104/
E mail: info@scs.am
© 2008-2010
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե