ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

18.10.2022

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում փորձարարական մշակումների նախագծերի (Experimental Development Projects) հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտը լրացնում և ներկայացնում է խմբի ղեկավարը՝ Կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (grants.scs.am)՝ մինչև 2022 թ. նոյեմբերի 25-ը ներառյալ: Հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:

Պահանջվող փաստաթղթերը Կոմիտե են ներկայացվում առձեռն՝ աշխատանքային օրերին ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ, 808 սենյակ) կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22)՝ մինչև 2022 թ. դեկտեմբերի 2-ը ներառյալ:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Կոմիտեի գիտական քաղաքականության վարչության գիտական մշակումների պատվերի ձևավորման և ինովացիոն ծրագրերի բաժնում` աշխատանքային օրերին, ժամը 14:00 - 17:00, հեռ.` 210 140 (105):

 

Մրցույթի հրավերի փաթեթը